«Սելտան» հրապարակել է թիմի հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

«Սելտան» սոցիալական ցանցերում արձագանքել է Մադրիդի «Ռեալի» կողմից Իսպանիայի գավաթի եզրափակիչը բոյկոտելու հնարավորությանը։ Ակումբը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ խաղի համար նախատեսված հայտացուցակը՝ կոչ անելով «Ռեալի» փոխարեն նրանք մասնակցեն եզրափակիչին։

«Գուցե փորձենք՞», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Սելտան» պարտվեց «Ռեալ Մադրիդին» (2-5 հաշվով)։

2025 թվականի Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 26-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։