«Սելտան» կատակել է «Ռեալի Մադրիդի»՝ Իսպանիայի Գավաթը բոյկոտելու ցանկության մասին

«Սելտա» ակումբը սոցիալական ցանցերում կատակով անդրադարձել է «Ռեալի»՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում հնարավոր բոյկոտի մասին: Ակումբը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակը՝ գրառմամբ՝ «Հնարավո՞ր է փորձենք»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Սելտան» լրացուցիչ ժամանակում 2:5 հաշվով պարտվել էր «Ռեալին»:

Իսպանիայի գավաթի 2025 թվականի եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Ռեալի» դեմ: Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին:

Image