Կառլո Անչելոտտին կլքի «Ռեալ Մադրիդը»

Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Կառլո Անչելոտտին շուտով կլքի «Ռեալ Մադրիդը» և կմարզի Բրազիլիայի ազգային հավաքականը։

Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը՝ հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին, Անչելոտտիի թիմը փոխելու որոշումն արդեն կայացված է, և մրցաշրջանի վերջին հատվածի արդյունքը ոչնչի վրա չի ազդի։

Իտալացի մարզիչը, ինչպես սպասվում է, կգլխավորի «Սելեսաոն» հունիսյան մարզական հավաքի ժամանակ։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է գումար ծախսել Անչելոտտիին հրավիրելու վրա. իտալացու տարեկան աշխատավարձը որպես Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է կազմել 11 միլիոն եվրո։

Շաբաթ օրը «Ռեալ Մադրիդը» կխաղա «Բարսելոնայի» դեմ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում։ Խաղին կարող եք հետևել տեքստային հեռարձակման միջոցով։