«Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող նոր հարձակվող ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է իսպանական Marca հրատարակությունը։
Գնման թեկնածու է 25-ամյա արգենտինացի Խուլիան Ալվարեսը՝ «Ատլետիկոյից»։ Նշվում է, որ խաղացողն ինքը տրամադրված չէ այս անցմանը։ Ալվարեսը մեկ տարվա ընթացքում լիովին հարմարվել է քաղաքին և թիմին, որտեղ նրա դերը գնալով կարևորվում է։
Այս մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 27 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա ակումբը առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 66 միավորով։