Իսպանական «Բարսելոնայի» 26-ամյա դարպասապահ Ինյակի Պենյան, ով Վոյցեխ Շչեսնիի գալուց հետո կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում, պատրաստվում է այս ամռանը լքել թիմը։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տվյալներով՝ խաղացողի համար պայքարում առաջատարը «Լայպցիգն» է։ Գերմանական թիմին գրավում են Պենյայի տեխնիկական հմտությունները և տարիքը։ Ակումբը նաև վստահ է, որ դարպասապահը կարող է ավելի լավ զարգանալ։
Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ «Սելտան» անվանվել էր Պենյային ձեռք բերելու գլխավոր հավակնորդ։ Այս մրցաշրջանում Ինյակի Պենյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 խաղի և բաց է թողել 25 գոլ։ Նա իր ակտիվում ունի 6 անառիկ գոլ։