«Բարսելոնայի» երկրպագուն կոտրել է «Ռեալ Մադրիդի» երկրպագուի քիթը

Այսօր Սևիլիայում կկայանա Իսպանիայի Արքայական Գավաթի եզրափակիչը, որում կմրցեն կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

Խաղից առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ «Բարսելոնայի» երկրպագուն ձերբակալվել է Սևիլիայում՝ «Ռեալի» երկրպագուի քիթը կոտրելու համար։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։