«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը 34-րդ տուրում «Թոթենհեմի» հետ խաղից հետո պատասխանել է թիմի Պրեմիեր Լիգայի հնարավոր տիտղոսի վերաբերյալ հարցին։
Մերսիսայդյան թիմին լոնդոնցիների հետ խաղում ընդամենը մեկ միավոր է պետք վաստակելու, որպեսզի ժամանակից շուտ ապահովի չեմպիոնական տիտղոսը։։
«Նախևառաջ, սա մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք գիտենք, որ վերջին անգամ այս ակումբը լիգան հաղթել է համավարակի ժամանակ։ Բոլորը անհամբեր սպասում են կիրակի օրվան, բայց մենք գիտենք, որ դեռ շատ բան ունենք անելու։
Մենք կենտրոնացած ենք միայն հաջորդ մրցակցի՝ «Թոթենհեմի» վրա։ Այսպիսով, մենք կփորձենք թիմը պատրաստել այնպես, ինչպես արել ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Հուսով եմ, որ խաղացողները կկարողանան ցուցադրել նույն էներգիան և վերաբերմունքը, ինչ ցույց են տվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։
Մենք միայն հաղթանակով կուրախանանք, մեկ միավորը բավարար չէ։ Վայելելու պահը վերջին պտույտն է։ Սրանք չորս կամ հինգ րոպեներ են, երբ դու իսկապես երջանիկ ես։ Հետո դու մտնում ես հանդերձարան, որտեղ միշտ տեսնում ես մեկ կամ երկու խաղացողի, ովքեր այդքան էլ երջանիկ չեն, քանի որ չեն խաղացել։ Եվ դու արդեն սկսում ես մտածել. «Լավ, սա նույնպես պետք է լուծվի»։ Եվ հետո ես պետք է գնամ մամուլի ասուլիսի։
Դու իսկապես երջանիկ ես երեք, չորս կամ հինգ րոպե, և այդ ժամանակ մարզչի «նորմալ» կյանքը նորից սկսվում է», – Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։