Հանս-Դիտեր Ֆլիկ. «Մենք ցանկանում ենք նվաճել գավաթը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի մասին։

«Սա եզրափակիչ է «Ռեալ Մադրիդի» դեմ»։ Այստեղի մարզադաշտը պարզապես հրաշալի է։ Մենք պետք է վայելենք մեր ժամանակը. մարզադաշտը, վաղը, խաղը։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, և սա տղաների համար մեծ փորձ է։

Նրանք եզրափակչում կխաղան աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Եզրափակիչը ինչ-որ յուրահատուկ բան է։ Չի կարելի ասել, որ թիմերից որևէ մեկը ֆավորիտ է։ Մենք ուզում ենք նվաճել գավաթը», – ասաց Ֆլիկը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։

Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև կմեկնարկի ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։

Հիշեցնենք, որ տեղեկություններ կան նաև այն մասին, որ եզրափակիչ հանդիպումը կարող է չկայանալ։ Մադրիդի «Ռեալը» խնդրել է փոխել խաղի մրցավարական անձնակազմը` դժգոհելով Բուրգոս Բենգոեչեայի աշխատանքից և պատրաստվում է ետ վերադառնալ Մադրիդ, եթե իրենք խնդրանքը չբավարարվի։