«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը վերադարձել է մարզչական աշխատանքի։
Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Ավիլան» հայտարարել է Վիկտոր Վալդեսին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆա Լոպեսին առաջարկվել է շարունակել աշխատանքը թիմի հետ, սակայն նա հրաժարվել է։
Մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր, և «Ռեալ Ավիլան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը և նպատակ ունի դուրս գալ երրորդ դիվիզիոն։
Կարիերան ավարտելուց հետո Վալդեսը աշխատել է «Բարսելոնայի», «Մորատալասի» և «Հորտայի» երիտասարդական թիմերում։