Լա Լիգայի 33-րդ տուրում «Վալյադոլիդը» պարտվեց «Բետիսին» 1-5 հաշվով և կորցրեց Լա Լիգայում մնալու հնարավորությունները։
33 տուրից հետո թիմն ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ 17-րդ տեղում գտնվող «Ալավեսն» ունի 34 միավոր, ուստի «Վալյադոլիդը» չի կարողանա հասնել նրանց մնացած հինգ տուրերում։
«Վալյադոլիդը» 2004/05 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կխաղա Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում։