Թիերի Անրին չի գլխավորի գերմանական թիմը

Ֆրանսիացի մասնագետ Թիերի Անրին չի գլխավորի «Լայպցիգը»։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբի ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել ֆրանսիացու հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգը» չի քննարկում Անրիին հրավիրելու հնարավորությունը։ Միաժամանակ, ֆրանսիացու թեկնածությունը կարող են լրջորեն քննարկել «Ռեդ Բուլի» համակարգի այլ ակումբներ։

«Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Օլիվեր Գլասները (Քրիստալ Փելաս) և Սեսկ Ֆաբրեգասը (Կոմո)։