Give me Sport պորտալը կազմել է Պրեմիեր Լիգայի պատմության 10 լավագույն հարձակվողների վարկանիշը։
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին (175 գոլ Պրեմիեր Լիգայում)։ Երկրորդ տեղում է «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը (260 գոլ)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին (208 գոլ)։
Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն 10 հարձակվողները՝ ըստ Give me Sport-ի.
1.Թիերի Անրի – 175 գոլ
2.Ալան Շիրեր – 260 գոլ
3.Ուեյն Ռունի – 208 գոլ
4.Հարի Քեյն – 213 գոլ
5.Սերխիո Ագուերո – 184 գոլ
6.Էրիկ Կանտոնա – 70 գոլ
7.Դենիս Բերգկամպ – 87 գոլ
8.Էնդի Քոուլ – 187 գոլ
9.Դիդյե Դրոգբա – 104 գոլ
10.Լուիս Սուարես – 69 գոլ։