Տենտոն Յեննեն՝ «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկու

«Գանձասարի» հետ խաղում խփած երկու գոլերի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեն 43 գնդակով դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Յեննեն շրջանցել է Մաիսոն Լիմային, որը դարձել է 41 գոլ հեղինակ։

Հիշեցնենք՝ ՀՊԼ 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 4։0 հաշվով հաղթել է «Գանձասարին»։