Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Կառլո Անչելոտտիի Մադրիդի «Ռեալից» հնարավոր հեռանալու մասին տեղեկատվությունը։
«Վերջիվերջո, ֆուտբոլում միշտ մարզիչներն են մեղավոր։ Պետք է խոստովանենք, որ Անչելոտտին հիանալի աշխատանք է կատարում։ Նա այն մարզիչն է, ով աշխարհում ամենաշատ տիտղոսներն է նվաճել։
Նա լավ մարզիչ է և շատ լավ է կառավարում «Ռեալ Մադրիդի» նման թիմը՝ այդքան շատ աստղերով։ Ինձ համար դա նրա մեղքը չէ։ Եթե թիմը չի հաղթում, մենք պետք է մեղավորը փնտրենք բոլորի մեջ, բայց վերջում միշտ մարզիչն է մեղավոր», – Կումանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անչելոտտին մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռեալից»։