Ռոնալդ Կուման. «Ես կարողացա որոշ բաներ փոխել «Բարսելոնայում»»

Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը, ով 2020-ից 2021 թվականներին աշխատել է իսպանական «Բարսելոնայում» որպես գլխավոր մարզիչ, խոսել է իր աշխատանքի մասին։ Կումանն ասել է, որ թիմի հետ անցկացրած ժամանակը դրական է եղել՝ չնայած մի շարք խնդիրների։

«Ես կարողացա որոշ բաներ փոխել և հնարավորություն տալ երիտասարդ խաղացողներին, ովքեր այսօր կարևոր են ակումբում՝ ինչպիսիք են Պեդրին, Գավին և Բալդեն», – Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Կումանը նաև նշել է Օսկար Մինգեսային, ով հայտնվել է Իսպանիայի հավաքականում, և Նիկո Գոնսալեսին, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։

Ռոնալդ Կումանը ներկայումս աշխատում է Նիդեռլանդների ազգային հավաքականի հետ։