Մադրիդի «Ռեալը» չեղարկել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ մամուլի ասուլիսը և մարզումը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մադրիդյան ակումբը նաև չեղարկել է մարզիչների լուսանկարահանումը խաղից առաջ։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ Մադրիդի «Ռեալը» քննարկում է եզրափակիչը բոյկոտելու հարցը՝ մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի նշանակման պատճառով, ով այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանելով «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսության կողմից մրցավարների վրա ճնշման մասին հարցին՝ լաց է եղել։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը տեսանյութ էր ցուցադրել, որը վերլուծում էր Բենգոեչեայի սխալները։
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղը նախատեսված է ապրիլի 26-ին Սևիլիայում՝ «Օլիմպիական» մարզադաշտում։