Ռաֆինյան դժգոհ է «Բարսելոնայի» առաջարկից․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի բրազիլացի վինգեր Ռաֆինյային, սակայն ֆուտբոլիստը դժգոհ է առաջարկից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա բրազիլացին դժգոհ է նոր պայմանագրի երկու կետից՝ պայմանագրի ժամկետից և աշխատավարձից։

Ռաֆինյայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ «Բարսելոնան» ցանկանում է, որ նրա պայմանագիրը երկարաձգվի մեկ տարով՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ բրազիլացին ցանկանում է միանգամից երկու տարվա երկարաձգում։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել 30 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։