Պորտուգալիայի նախկին պաշտպան Պեպեն կարծում է, որ «Ռեալ Մադրիդը» կհաղթի Իսպանիայի գավաթի եզրափակչում։
«Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի։ Բայց կարծում եմ՝ դա շատ դժվար կլինի։ Խաղը կավարտվի 2-0 հաշվով, իսկ գոլերի հեղինակ կդառնան Վալվերդեն և Ռյուդիգերը», – Պեպեի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Departivo-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին «Ռեալը» մրցաշարի վճռորոշ խաղում կմրցի «Բարսելոնայի» դեմ։