Պաշտոնական․ Տեր Շտեգենը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերականգնվել է վնասվածքից և ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի համար։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։55-ին։

32-ամյա Մարկ-Անդրե տեր Շտեգենը խաղադաշտ դուրս չի եկել 2024 թվականի սեպտեմբերից, քանի որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից (5-1) հետո նրա մոտ ախտորոշվել էր ծնկի պատռվածք։ Տեր Շտեգենի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։