Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին՝ ժամը 12:00-ին։
Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ քննարկումները։
Հանդիպման մանրամասները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ մեդիա հարթակներում։