«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ավարտին հասցնել «Վուլվերհեմփթոնի» հետ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մաթեուս Կունյայի ձեռքբերման տրանսֆերը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Կունյան, ով նախկինում «Ատլետիկո Մադրիդի» խաղացող էր, «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 31 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 16 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Goal Brazil-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն համաձայնության է եկել «Գայլերի» հետ բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ. «Կարմիր սատանաները» կվճարեն մոտ 73 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Ըստ լուրերի՝ Կունյան արդեն համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։