«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկ մրցաշրջանում անձնական ռեկորդ է սահմանել։ 25-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց հինգշաբթի օրը Լա Լիգայում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
Ալվարեսն այժմ 27 գոլ ունի Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, ինչը անձնական ռեկորդ է։
Արգենտինացին 2021 թվականին իր հայրենիքում «Ռիվեր Փլեյթ»-ում խաղալիս խփել է 26 գոլ։ Խուլիան Ալվարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել անցյալ ամռանը անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։ Տրանսֆերը մադրիդյան ակումբի համար արժեցել է 75 միլիոն եվրո։