Ժոան Գարսիան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է իսպանական «Էսպանյոլից» ձեռք բերել դարպասապահ Ժոան Գարսիային։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է մեկնարկային դարպասապահ Անդրե Օնանայի փոխարինող։ Նշվում է, որ Ժոան Գարսիայի «Էսպանյոլի» հետ կնքած պայմանագրում կա 25 միլիոն եվրո գնման կետ։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ժոան Գարսիան անցկացրել է 32 հանդիպում։ Դարպասապահի պայմանագիրը «Էսպանյոլի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Թիմը 33 խաղում վաստակել է 38 միավոր։