Հայտնի դարձավ նաև Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակչի երկրորդ զույգի պատասխան խաղում «Բոլոնիան» տանը նորից հաղթեց «Էմպոլիին»՝ 2-1 հաշվով։
Առաջին խաղում «Բոլոնիան» նույնպես հաղթել էր՝ 3-0 հաշվով, և 1974 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ։
Այսպիսով, Իտալիայի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Միլանը» և «Բոլոնիան»։ Եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։