ՊՍԺ-ն պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը ամռանը։ TEAMtalk-ի տվյալներով՝ Լիգա 1-ի գրանդը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» պաշտպանի նկատմամբ։
Փարիզցիները հետաքրքրված են Իբրահիմա Կոնատեով, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ «Լիվերպուլը» տեղյակ է ՊՍԺ-ի հետաքրքրության մասին Կոնատեի նկատմամբ և նախատեսում է հետագա բանակցություններ վարել նրա պայմանագիրը երկարաձգելու համար։
Հնարավոր է, որ «Կարմիրները» ամռանը վաճառեն Կոնատեին, եթե չկարողանան համաձայնության գալ նրա հետ։ Transfermarkt-ը 25-ամյա Կոնատեին գնահատում է 60 միլիոն եվրո։