Էնցո Մարեսկան կոշտ պատասխան է տվել լրագրողին

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան կոշտ կերպով պաշտպանել է իր կատարած աշխատանքը։

«Ես արդեն մի քանի անգամ պատասխանել եմ այս հարցին։ Վերջին մի քանի տարիների համեմատ սա ձախողում չէ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում քանի՞ անգամ է «Չելսին» եղել Չեմպիոնների լիգայում։ Քանի՞ անգամ։ Զրո։ Այն փաստը, որ մենք գրեթե ամբողջ մրցաշրջանն անցկացրել ենք Չեմպիոնների լիգայի գոտում, արդեն իսկ առաջընթաց է։

Ակնհայտ է, որ վերջին տարիներին առաջընթաց է եղել։ Որպես «Չելսիի» մարզիչ՝ ես ուզում եմ ակումբը վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», – լրագրողներին ասաց Մարեսկան։ «Չելսին» ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։