Անգլիական գրանդները հետաքրքրված են Ադեմոլա Լուկմանի ծառայություններով

Անգլիական Պրեմիեր լիգայի երկու առաջատար ակումբներ հետաքրքրված են «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանի ծառայություններով, հաղորդում է TuttoJuve-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա նիգերիացի հարձակվողով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բերգամասկիները, իրենց հերթին, պատրաստ են բաժանվել խաղացողից, եթե նրա համար առաջարկեն 60 միլիոն եվրո։

Ադեմոլան այս մրցաշրջանում մասնակցել է «Ատալանտայի» 36 խաղի։ Նա գրանցել է 18 գոլ և յոթ գոլային փոխանցում։ Հարձակվողը իտալական ակումբի հետ պայմանագրային պարտավորություններով կապված է մինչև 2027 թվականի կեսերը։