Բեն Ֆոսթերը քննադատել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Բեն Ֆոսթերը քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ամռանը ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալին» միանալու հնարավորությունը։

«Երբ դու գոլ ես խփում, վազում ես դեպի հանդիսատեսը և տեսնում սերը։ Դու հիմա «Լիվերպուլի» լեգենդ ես, և նրանք սիրում են քեզ։ Եթե դու այսօր կամ վաղը նոր պայմանագիր կնքեիր, ընդմիշտ կմնայիր այս ակումբի պատմության գրքերում։ Նա հեռանում է, մինչդեռ կարող էր հեռանալ մի քանի տարի առաջ և ակումբից հեռանալ ավելի քան 90 միլիոն եվրոյով։

Երկրպագուները դա կընկալեն որպես իրենց և ակումբի նկատմամբ վիրավորանք։ Նրանք չստացան այն, ինչ կարող էին ստանալ նրա դիմաց, և փոխարենը նա գնաց «Ռեալ Մադրիդ»՝ իր ընկեր Ջուդ Բելինգհեմի հետ լինելու։ Ահա թե ինչպես նրանք կտեսնեն դա։ Կարծում եմ՝ նա թույլ է տալիս իրեն տարվել «Ռեալ Մադրիդով»։ Նա կարծում է, որ այնտեղ խոտն ավելի կանաչ է, բայց ես այդպես չեմ կարծում», – ասել է Ֆորսթերը Fozcast փոդքասթին։

Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլի» սան է։ Նրա պայմանագիրը անգլիական թիմի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Տրենտը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։