«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
26-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Լոնդոնցիները բանակցությունների առաջադեմ փուլում են։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին անցկացրել է 43 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։