Առնե Սլոտ․ «Սա հիանալի խաղ է, որին բոլորս սպասում ենք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կիսվել է կիրակի օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի խաղի վերաբերյալ իր մտքերով, որը կարող է իր թիմին չեմպիոնական տիտղոս բերել։

«Մենք գիտենք, որ ակումբը վերջին անգամ չեմպիոն է դարձել COVID համավարակի ժամանակ, ուստի անհամբեր սպասում ենք կիրակի օրվան։ Մենք նաև գիտենք, որ դեռ անելիք ունենք։ Մենք պետք է առնվազն 1 միավոր վաստակենք։ Սա հիանալի խաղ է, որին բոլորս սպասում ենք, բայց դա նաև պատասխանատվություն է», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ապրիլի 27-ին «Լիվերպուլը» կմրցի «Թոթենհեմի» հետ։ Այժմ Առնե Սլոտի տղաները գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 79 միավորով, 12 միավորով առաջ անցնելով «Արսենալից»։ «Թոթենհեմը» 37 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։