Արդա Գյուլերը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դժգոհ լինելով մադրիդյան ակումբում ստացած խաղաժամանակից, մտածում է թիմից հեռանալու մասին։ Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը «զինագործների» համար կարող է արժենալ 30-40 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։