Վինիսիուսը մերժել է «Ռեալի» առաջարկը․ հայտնի են մանրամասները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել է մադրիդյան ակումբի առաջարկը՝ երկարաձգել պայմանագիրը տարեկան 15-ից 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողը ցանկանում է վաստակել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակով, ում աշխատավարձը «Ռեալում» կազմում էր տարեկան 30 միլիոն եվրո։

Նշվում է, որ մադրիդյան թիմը ակնկալում է Վինիսիուսին պահել մինչև 2030 թվականը։ Միևնույն ժամանակ, հարձակվողի ներկայացուցիչներին չի անհանգստացնում բանակցություններում առաջընթացի բացակայությունը, քանի որ համոզված են, որ յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի հետ ֆուտբոլիստի դիրքերը ակումբի հետ երկխոսությունում միայն կամրապնդվեն։

Ապրիլի 10-ին հաղորդվում էր, որ Վինիսիուսը մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը, քանի որ նրան չի հետաքրքրում երկարաժամկետ պայմանագիր։ Սաուդցիները նրան հինգ տարվա պայմանագիր են առաջարկել 1 միլիարդ եվրոյի դիմաց։

Բրազիլացին «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2018 թվականից, մադրիդյան թիմի հետ երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։