«Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերով, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը նոր թիրախ է ընտրել այն բանից հետո, երբ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, ով ավելի վաղ երկարաձգել էր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, հրաժարվել է։
Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը 26-ամյա նիգերիացու շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։