Ա Սերիայի 34-րդ տուրի «Ատալանտա» – «Լեչե» հանդիպումը հետաձգվել է ապրիլի 27-ին՝ «Լեչեի» ֆիզիոթերապևտ Գրացիանո Ֆիորիտայի մահվան պատճառով։
Այս մասին հայտնում է «Լեչեի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 47-ամյա Ֆիորիտան մահացած է հայտնաբերվել հինգշաբթի օրը Կոկալյո քաղաքի հյուրանոցի իր համարում, ուր «Լեչեն» երեքշաբթի ժամանել է «Ատալանտայի» հետ խաղին նախապատրաստվելու համար։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝