«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյայի տրանսֆերի շուրջ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է Goal Brazil-ը, գործարքն արդեն փակվել է, և ֆուտբոլիստի հետ համաձայնեցվել են անձնական պայմանագրի պայմանները։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» մտադիր են բրազիլացու համար վճարել 73 միլիոն եվրո։ Սպասվում է, որ տրանսֆերի բոլոր մանրամասները վերջնական տեսքի կբերվեն մինչ Անգլիայում տրանսֆերային պատուհանի բացումը։
Մաթեուս Կունյան «Վուլվերհեմփթոն» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 50 միլիոն եվրոյի դիմաց 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում 31 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։