Սանդրո Տոնալին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է deadlinedaylive աքաունթը։

«Բլաուգրանաները» կփորձեն ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին, եթե հաջողվի վաճառել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ 24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը:

Տոնալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանդրոն «Նյուքասլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։