«Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է հայտնվել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Ըստ աղբյուրի՝ «բլաուգրանաները» կփորձեն ձեռք բերել Իտալիայի հավաքականի կիսապաշտպանին, եթե հաջողվի վաճառել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Տոնալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տոնալին «Նյուքասլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։