«Ռեալի» կիսապաշտպանը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի կարողանա օգնել իր թիմին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում։ Այս մասին հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թեստերից հետո Կամավինգայի մոտ ախտորոշվել է ձախ հաղորդիչ մկանի ջլի ամբողջական պատռվածք։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 34 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։