«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե վինգեր Վինիսիուս Ժունիորը հեռանա ակումբից։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, «Լոս բլանկոսները» հետաքրքրված էին նորվեգացու հետ պայմանագիր կնքելով դեռևս 2022 թվականին։ Իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ Հոլանդի խաղի մեծ երկրպագու։
Ավելի վաղ The Athletic-ը հայտնել էր, որ Վինիսիուսը մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը՝ երկարաձգել պայմանագիրը մինչև 2030 թվականը՝ 15-20 միլիոն եվրո աշխատավարձով։ Բրազիլացի հարձակվողը ցանկանում է տարեկան վաստակել մոտ 30 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։