Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ծառայություններով։ Եթե Կառլո Անչելոտտին անհաջող ավարտի մրցաշրջանը, ապա նա կարող է լքել մադրիդյան ակումբը մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ը, այս ամառ իսպանացի մասնագետին ձեռք բերելու համար «Ռեալը» կվճարի 8 միլիոն եվրո։
Մադրիդի «Ռեալը» 33 տուրից հետո Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով 4 միավորով։ Շաբաթ օրը մադրիդյան թիմը կխաղա «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակչում։