«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Մաթեուս Նունյեսի խաղը, ով 34-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը «Քաղաքայինների» կազմում։
«Նա մարդ է, ում անհավատալիորեն սիրում են: Երբ նա խոսում է մամուլի հետ, նա միշտ լուրջ է տրամադրված, իսկ հանդերձարանում նա լրիվ հակառակն է՝ միշտ ծիծաղում է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Գվարդիոլան նաև նշել է, որ Նունյեսը հաճախ գործում է իր դիրքից դուրս, բայց նա փայլուն է կատարում իր պարտականությունները։