Opta․ Սա երկրորդ դեպքն է վերջին 33 տարում «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի երրորդ անընդմեջ խաղում հաղթեց 1-0 հաշվով։

Չորեքշաբթի օրը Արդա Գյուլերի գոլը օգնեց նրանց հաղթել «Խետաֆեին», ընդ որում, նախկինում նման արդյունքներ գրանցվեցին Բիլբաոյի «Ատլետիկի» և «Ալավեսի» դեմ հանդիպումներում:

Ըստ Opta-ի՝ սա միայն երկրորդ դեպքն է վերջին 33 տարում, երբ «Լոս Բլանկոները» գրանցում են երեք անընդմեջ հաղթանակներ՝ 1-0 հաշվով: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2020 թվականին:

Ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիի օրոք նման բան նախկինում չի եղել: Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Մադրիդի «Ռեալ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Նա նաև նախկինում ղեկավարել է թիմը 2013-ից 2015 թվականներին։