Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն իր անհամաձայնությունն է հայտնել «պենտակամպեոնների» գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի Ժորժե Ժեզուսի հնարավոր նշանակման հետ կապված։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ժեզուսը Նեյմարի մարզիչն էր, երբ նա խաղում էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։ Մշտական վնասվածքների պատճառով բրազիլացին դադարեց խաղադաշտում խաղալ և չընդգրկվեց մրցաշրջանի երկրորդ հատվածի թիմի հայտացուցակում։ Արդյունքում Նեյմարը վերադարձավ հայրենի «Սանտոս»։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտտիին ազգային հավաքական հրավիրելու գաղափարը։
Բրազիլացիների նախորդ մարզիչ Դորիվալ Ժունիորը պաշտոնանկ էր արվել մեկ ամիս առաջ՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինայից կրած պարտությունից (1-4) անմիջապես հետո։