«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու է իր թիմն այդքան հաճախ ոչ-ոքի խաղում Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում։
Չորեքշաբթի օրը «Զինագործները» ոչ-ոքի խաղացին լիգայի 13-րդ խաղում՝ 2:2 հաշվով, «Քրիսթալ Փելասի» հետ տնային դերբիում: Միայն «Էվերթոնն» է ավելի հաճախ ոչ-ոքի խաղացել մրցակիցների հետ (14 անգամ):
«Մեզ չի հաջողվում հանդիպումները հաղթանակի բերել բազմաթիվ պատճառներով: Որոշ դեպքերում մնում է միայն գովաբանել մեր մրցակցին, բայց մենք հինգ անգամ մնացինք տասը հոգով:
Կան տարբեր գործոններ, բայց անիմաստ է հերքել, որ նախկինում մենք ավելի լավ ենք վարվել նման իրավիճակներում», – ասել է Արտետան։