«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանով

«Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլի» և «Միլանի» հետ միասին վերահսկում է «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ջեյմս ՄաքԱթիին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ ավելի կոնկրետ հետաքրքրություն են ցուցաբերում «Բայերն» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։

Այս մրցաշրջանում Մաքաթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։