«Մանչեսթեր Սիթին» հույս ունի այս ամառ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» երկու կիսապաշտպանների՝ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, երկու խաղացողների տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստների տրանսֆերի համար վճարել 200 մլն եվրո։