«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին գրավել է եվրոպական մի քանի ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բայերը», որը նրան տեսնում է որպես Ֆլորիան Վիրցի պոտենցիալ փոխարինող։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Նոթինգհեմ Ֆորեսթը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը» և «Միլանը»։
Ջեյմս Մաքաթին «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։