«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը եվրոպական գրանդների տեսադաշտում է

«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին հետաքրքրում է եվրոպական ակումբներին, հաղորդում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Նյուքասլը», «Նոթինգհեմ Ֆորեստը» և Լևերկուզենի «Բայերը»:

Գերմանական ակումբը դիտարկում է ՄաքԱթիին որպես Ֆլորիան Վիրցի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից։ Ջեյմսը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի արտադրանք է:

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Մաքաթին անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։