«Լիվերպուլը» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայում հանդես եկող ձախ պաշտպանի տրանսֆերով

«Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբում։

Այս մասին հայտնում է Give me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է ձախ եզրայինի տրանսֆերով։ Կողմերի միջև հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 40 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կերկեսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

33 խաղից հետո «Բորնմութը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։