Լամին Յամալ. «Անհավանական է տեսնել ինձնից ընդամենը 4 տարով փոքր երեխաների՝ իմ ազգանունով շապիկներով»

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է վերաբերվում երեխաներին, ովքեր կրում են իր անունով շապիկներ։

«Դա անհավանական է։ Երբ ես երեխա էի, ես շապիկներ էի հագնում Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների։ Այսպիսով, այն փաստը, որ երեխաները խաղում են իմ անունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց։

Երբեք չէի մտածում, որ դա այդքան արագ տեղի կունենա։ Զարմանալի է տեսնել 13-ամյա երեխաների՝ իրենցից ընդամենը չորս տարով մեծ տղայի անունով վերնաշապիկով։

Մայրս ինձ միշտ ասում է, որ չմոռանամ, թե որքան է դա նշանակում՝ գնալ ինչ-որ տեղ և տեսնել մի երեխայի՝ քո անունով վերնաշապիկով։ Դա այն բաներից մեկն է, որն ինձ ուրախացնում է», – Յամալի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 47 խաղում դարձել է 14 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։